News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Որ պահին, որ Ադրբեջանը տեսնի՝ ինքը մտնելով պատերազմական տաք փուլի մեջ՝ կարող է դրական տեղաշարժ ունենալ, ապա այդ օրն էլ այդ պատերազմը սկսելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը:

«Հիմա մենք պատերազմական վիճակում ենք: Այս պատերազմն ամենօրյա բնույթ ունի, և սա կոչվում է հիբրիդային պատերազմ, ունի մի շարք ձևաչափեր: Ուղիղ տաք պատերազմի դրսևորումները պարբերաբար թեժանում են կամ նվազում: Եվ հիմա Ադրբեջանական կողմն իր տրամաբանությամբ՝ պարբերաբար փորձ է անում թեժացնել իրավիճակը: Ադրբեջանն իր գործողություններում երբեմն փորձում է տրամաբանություն մտցնել, և դա հանրայնացնել՝ ասելով, որ մենք տվել ենք ժամանակ. ինչի՞ համար էին տվել ժամանակ, հայտնի չէ, ասում են՝ ժամանակն անցնում է, մենք պայմանավորվել էինք զինադադարի պահպանման շուրջ, բայց դա հավերժ տևել չի կարող»,- ասաց նա և հավելեց, որ այստեղ հայկական կողմի պատրաստվածության խնդիր կա:

«Որ պահին, որ Ադրբեջանը տեսնի՝ ինքը մտնելով պատերազմական տաք փուլի մեջ՝ կարող է դրական տեղաշարժ ունենալ, ապա այդ օրն էլ այդ պատերազմը սկսելու է: Մեր պատրաստվածության խնդիրն է այստեղ: Ինչքանո՞վ ենք մենք պատրաստ պատերազմի, այդքանով էլ պատերազմը հետաձգում ենք»,- ասաց Հակոբյանը:

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Գասպարյանը նշեց, որ ռազմավարական նշանակության խնդիրներին անդրադառնալու փոխարեն, խոսվում է առանձին երեւույթների մասին. «Ռազմավարական մակարդակով խնդրին անդրադառնալու ընկալումը չկա, եւ խնդիրները բերվում է շորերի մակարդակի: Խնդիրները պետք է ընկալվեն ռազմավարական մակարդակով: Ունենք բանակում ռազմավարական բազմաթիվ լուրջ խնդիրներ՝ բանակի արդիականացման, հետեւակի մարտունակության, ենթակառուցվածքների բարելավման հետ կապված, հակատանկային միջոցների ավելացման, ավիացիայի խնդիր ունենք, դրել մայկա ու եսիմ ինչ են քննարկում: Իհարկե, դրանք պետք է լուծվեն, բայց մի շարք այլ խնդիրներ կան, որոնք շատ ավելի կարեւոր են»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարին ամփոփելու ասուլիսին անդրադարձել էր բանակում առկա խնդիրներին, եւ նշել էր, որ խնդիր կա նաեւ զինվորների քրեական մտածողության առումով. «Մեր զինվորները հիմա էլ մտածում են, որ մեկի վարտիքը մյուսի վարտիքի հետ լվանալը արժանապատվության ոտնահարում է»:

Տպել
Ամենաշատ