News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարկային ցուցանիշները նվազեցնելու Moody's-ի որոշումը անհամատեղելի է հիմնարար ցուցիչների հետ, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ երկիրը երբեք չի հրաժարվի ազատ շուկայի սկզբունքներից:

Վարկանիշի նվազեցումը կասկածի է ենթարկում վարկային ցուցանիշները վերլուծող ընկերությունների օբյեկտիվությունը, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Moody's Investors Service գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը՝ B1-ից հասցնելով Ba3-ի՝ հիմք ընդւոնելով կառավարության վճարային բալանսի եւ դեֆոլտի աճող ճգնաժամը, հաղորդում է  Bloomberg-ը:

«Արժութային պահուստների բուֆերները թույլ են, եւ Moody's-ն ակնկալում է, որ դրանք կթուլանան առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ի տարբերություն ամբողջ տնտեսության մասշտաբով կարճաժամկետ պարտավորությունների»,-նշել է Moody's-ը:

Նախարարությունը հայտարարել է, որ «տխուր է», որ վարկանիշային ընկերությունը արհամարհել է իրադարձությունները՝ ներառյալ Դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, պետական վարկերի ռեկապիտալացման ավարտը, արժեզրկման դանդաղեցման տենդենցը եւ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ավելացումը:

«2003 թվականից սկսած՝ Թուրքիայի հիմնական տնտեսական քաղաքականության հիմքում ազատ շուկայի սկզբունքներին հետեւելն է», եւ նախարարությունը հայտարարել է, որ երկիրը երբեք չի հրաժարվի լողացող արժույթից, կապիտալի ազատ շարժից եւ ձեռնարկատիրության աջակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ