News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ասաց կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, ես չեմ վարանի այս եզրույթներն օգտագործել, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊ կուսակցությանը, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, եւ սեղանին բոլորովին այլ բան է դրված»։

Նրա խոսքով՝ պատերազմ են հայտարարում ոչ թե իրենց, իրենց քաղաքական թիմին, այլ Հայաստանի հեռանկարին, երազանքին:

«Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը։ Եվ հետեւաբար իմ կոչը ձեզ, որ նույնն է, ինչ հեղափոխության օրերին՝ կանգնում ենք, կանգնում ենք, կանգնում ենք մինչև հաղթանակ»,- ասաց Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ