News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Լիդիան Արմենիա» ընկերությունում փորձաքննության արդյունքները շուտով ներկայացվելու են Քննչական կոմիտեին, հետագայում նաեւ՝ Կառավարությանը եւ ըստ այդ արդյունքների բոլոր հետագա որոշումները կկայացվեն: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը շեշտեց, որ «Լիդիան» ընկերության ներդրումների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում, պարզելու, թե ինչպես են դրանք ազդում ընդհանուր ներդրումային միջավայրի վրա:

««Լիդիան» ընկերության հետ կապված ներդրումային ծրագիր է իրականացվում, եւ պետք է արդեն միկրոմակարդակում հասկանանք, թե խնդիրը ինչում է կայանում, որովհետեւ ենթադրում եմ 2018 թվականի առաջին եռամսյակին աննախադեպ մեծ էր ծավալը օտարերկրյա ներդրումների, եւ եթե համեմատում ենք 2019 թվականի առաջին եռամսյակի հետ եւ հանում ենք Լիդիանի չափաբաժինը, որը որ տարբեր խնդիրներով պայմանավորված մինչ օրս կանգնած է այդ ծրագիրը, կարծում եմ, որ պետք է էդ միկրոմակարդակում վերլուծություն իրականացնել, եւ հասկանալ` արդյոք ընդհանուր առմամբ թրենդը դրական է, թե բացասական»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ