News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է` բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ՔԿ ներկայանալու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերժմանը:

«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը ինչպես եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր կստանան ծանուցագիր, կներկայանան այն ժամին, որը որ նշված կլինի այդ ծանուցագրերում: Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, այդ թվում եւ ես, եւ պարոն Ծառուկյանը եւ պարոն Էդմոն Մարուքյանը եւ տիկին Լիլիթ Մակունցը եւ ներկայիս վարչապետը եւ նախկին նախագահները եւ բոլոր-բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի գնահատական կտա այդ քայլին, Միրզոյանն ասաց. «Լավ չի արել, բայց հուսով եմ կգնա, հուսով եմ, որ պարոն Ծառուկյանը կվերանայի իր այս որոշումը եւ կգնա այդ ծանուցագրում նշված վայրը, նշված ժամին»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան դուռը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Լրագրողների հետ զրույցում էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտե ծանուցագիրը ստանալուց հետո այն պատռել էր: Նրան երկրորդ անգամ են ծանցում ուղարկել ՔԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ