News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է 2019թ. հունիսի 12-ին «Forrights.am» կայքում հրապարակվել է «Ահազանգ. 43 օր հացադուլի մեջ. Քրեակատարողական ծառայությունը առողջական վիճակը գնահատում է «նորմալ»» վերտառությամբ հոդվածին, ըստ որի`զենքի գործադրմամբ ավազակային հարձակման գործով մեղադրյալ, «Արմավիր» ՔԿ կալանավոր Վահե Մելոյանը 43 օր է հացադուլի մեջ է: Հոդվածում նշված է, որ նա ծայրահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Հոդվածում նշված է նաև, որ Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Բացի այդ, իր ֆեյսբուքյան էջում նույնաբովանդակ գրառում է կատարել նշված կայքի խմբագիրը ՝ նշելով, որ Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Վերոգրյալի վերաբերյալ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա Վահե Մելոյանը, ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով երեք անձանց հետ, 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դիմակավորված, ապօրինի մուտք է գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում գտնվող՝ իր ընկերուհու առանձնատուն, որտեղ Վահե Մելոյանը իր մոտ գտնվող՝ քննությամբ դեռևս չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ, իսկ հանցակից ընկերներից մեկը՝ իր մոտ գտնվող ծալովի դանակի գործադրմամբ, տան մուտքի դռան հատվածում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են նշված տան բնակչուհու՝ Վ. Մելքոնյանի ընկերուհու մոր վրա, իսկ հանցավոր խմբի անդամներից մեկը, վերջինիս օգնության կանչերը լռեցնելու համար, անմիջապես հարձակվելով բռնել է նրա բերանը և հրել մուտքի դռնից ներս, որի ընթացքում տանտիրուհին ընկել է գետնին: Այնուհետև խմբի անդամներից երկուսը նրան գրկած վիճակում ներս են տարել, Վահե Մելոյանը և խմբի չորրորդ անդամը միաժամանակ ներս են մտել: Նախասրահում Վահե Մելոյանը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, ատրճանակը պահել է ընկերուհու հոր ուղղությամբ, ով ընդառաջ էր եկել, Վ. Մելոյանը հրամայել է ձայն չհանել՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրանց:

Այնուհետև հանցավոր խմբի անդամները անկանոն հարվածներ հասցնելով նշված տան բնակիչների մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց մտցրել են ննջասենյակ՝ պահանջելով գումար և ոսկի, որից հետո նրանցից մեկը Վահե Մելոյանի ձեռքից վերցրել է ատրճանակը և դրա բռնակով հարվածել տանտիրուհու ճակատային հատվածին:

Իրականացնելով հանցավոր գործողությունների նախապես մշակված հստակ պլան՝ խմբի անդամներից երկուսը տան բնակիչների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հսկել են նրանց և տան մուտքի դուռը, իսկ Վահե Մելոյանն ու հանցավոր խմբի մյուս անդամը տան բոլոր հատվածներում սկսել են փնտրել գումար, ոսկի և այլ արժեքավոր իրեր: Մոտ 20 րոպե փնտրելուց հետո նրանք հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար, 4 շիշ կոնյակ, «Տոշիբա» մոդելի դյուրակիր համակարգիչ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, մեկ պլանշետ, որից հետո նախապես իրենց հետ վերցրած կպչուն թափանցիկ ժապավեններով կապել են տան բնակիչների ձեռքերն ու ոտքերը, այնուհետև նույն ժապավենով փակել նրանց բերանները, թողել ննջասենյակում և հափշտակած ապրանքներով դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հանցավոր խմբի մյուս երեք անդամներին ևս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ևս կիրառվել է կալանավորումը:

Հաշվի առնելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Վահե Մելքոնյանի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտնում ենք, որ քրեական գործով վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքներն ստացվել են: Ըստ փորձաքննության արդյունքների՝ Վահե Մելոյանը ճանաչվել է մեղսունակ:

Ինչ վերաբերում է Վահե Մելոյանի՝ քննիչի և դատախազի հետ հանդիպում ունենալու պահանջին՝ տեղեկացնում ենք, որ նրա հետ քննիչը այսօր հանդիպում կունենա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա․ ուղեւորը հոսպիտալացվել է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը․․․
Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել․ ահազանգ (ֆոտո)
Հնավայրի հենց մեջտեղում՝ Խրիմյան Հայրիկի Սյան մոտ, որոշել են՝ ուտուշ – խմուշի «օբեկտ» կառուցել․․․
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ բախվել են երկու Mercedes-ներ, 5 հոգի հոսպիտալացվել է
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․
Հնդկաստանում ավելի քան 2.6 մլն մարդ հայտնվել է ջրածածկման գոտում
Նահանգում իրավիճակը օրեցօր վատթարանում է...
Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի եւ 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա
Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են…
Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա տղամարդու վիճակը ծանր կայուն է
Մահացածները նրա կինն ու դուստրն են...
Ամենաշատ