News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 17-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը եւ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարեւոր հարցերի համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ