News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը մտադիր է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել թուրքական ընկերությունների դեմ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Էլլեն Լորդը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Թուրքիան համարում է ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկեր եւ կոչ է անում հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու ծրագրերից՝ F-35 կործանիչների հարցով բանակցությունների շարունակման համար:

Նա հայտնել է, որ ԱՄՆ միջգերատեսչական կառավարական խումբը դիտարկում է պատժամիջոցների սահմանումը թուրքական ընկերությունների լայն շրջանակի դեմ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքին համապատասխան:

«Մենք տարանջատել ենք Ս-400-երի եւ F-35-ների հարցը պաշտպանական եւ կոմերցիոն արդյունաբերության մնացած մասից: Այն, ինչ տեղի է ունենում F-35-ների հարցից դուրս, մեր պաշտպանության տեսանկյունից, պատժամիջոցների առարկա կարող է լինել: Սակայն դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք անել: Մենք ցանկանում ենք շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը»,- ասել է Էլլեն Լորդը:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ իրենք իրականացնում են ամերիկյան կործանիչների հարցով իրեն պարտավորությունները եւ չեն հրաժարվի ռուսական Ս-400-երից:

Raytheon Integrated Defense Systems ընկերության նախագահ Ռալֆ Ակաբայի խոսքով՝ թուրքական ընկերությունները Patriot հակահրթիռային համակարգերի համար մասեր են արտադրում՝ չնայած Թուրքիան չունի նման համակարգեր: Բացի այդ, նրա խոսքով՝ թուրքական ընկերությունները հուսալի մատակարարներ են, սակայն Raytheon-ը մշտապես այլընտրանքներ է փնտրում:

Lockheed ընկերության փոխնախագահի խոսքով էլ, ԱՄՆ պաշտպանական պատվերների չեղարկումը լրջորեն կազդի թուրքական արդյունաբերության վրա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ