News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացված բողոքը վերամակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։

Դատական նիստը նշանակվել է հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին։ Նշենք, որ բողոքը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը հունիսի 4–ին ինքնաբացարկ էր հայտնել:

Մասնավորապես՝ դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա եւ՛ Քոչարյանի, եւ՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է, նա մայիսի 20–ին որոշում է կայացրել Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը տեւական ժամանակ է դատարանից խնդրում է վերացնել Հարությունյանին եւ մյուս մեղադրյալներին առնչվող քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը վերամակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ