News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ֆրի Սթեյթ համալսարանից հարավաֆրիկացի գիտնականները Յոհաննեսբուրգից 120 կմ հեռավորությամբ գտնվող Վրեդեֆորտ հարվածային խառնարանի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերել են ժայռապատկերներ, որոնց տարիքը կազմում է մոտ 8 հազար տարեկան, հայտնում է IFL Science-ը:

Պատկերները հայտնաբերվել են երկնաքարային խառնարանում, որի տրամագիծը կազմում է մոտ 300 կմ: Կարծիք կա, որ այն առաջացել է մինչեւ 10 կմ տրամագծով երկնաքարի հարվածի հետեւանքով:

Վիթխարի խառնարանը մարդու ուշադրությունն է գրավել դեռեւս հնադարում: Հնարավոր է, որ այն ծիսական մեծ նշանակություն է ունեցել: Այս մասին են վկայում խառնարանում գտնված բազմաթիվ ժայռապատկերները: Դրանք հիմնականում կոնդանիների պատկերներ են: Քարերի վրա, մասնավորապես, պահպանվել են հստակ տարբերակվող այծքաղի եւ գետաձիու պատկերներ: Դրանից բացի, մեծ թվով քարերի վրա հին վարպետները փորել են հանելուկային խորացումներ: Գիտնականների կարծիքով՝ այս աշխատանքների հեղինակներն են եղել հոյ-սան աֆրիկյան ժողովրդի ներկայացուցիչները, որը մարդու ժամանակակից ճյուղը ներկայացնող հնագույն էթնիկ խմբերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ