News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արեւմտահայերենը անհետացման վտանգի տակ է:Լեզվի արեւմտահայերեն ճյուղն անհետացման վտանգի տակ է: Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում հունիսի 18-ին ասաց նրա գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով, եթե բավարար ջանքեր չգործադրվեն, ապա արեւմտահայերենը  կարող է 20 տարի անց անհետանալ, եւ Հիմնադրամի հիմնական գործունեություններից մեկը կլինի լեզվի պահպանումը:

Արշամյանը հավելեց, որ առաջիկա տարիներին Հիմնադրամի համար եւս մեկ լուրջ խնդիր պետք է լինի ցանցային գործունեության ուժեղացումը, որպեսզի տարբեր մասնաճյուղերի միջեւ կապն ավելի ուժեղ լինի: «Նորարարությունների հետ միասին կշարունակվի նաեւ ավանդական ծրագրերի իրականացումը:

Չնայած որոշակի դժգոհության, որ սփյուռքի կողմից հավաքված միջոցները երբեմն ուղղվում են նույն սփյուռքի ծրագրերի իրականացմանը, այդ պրակտիկան նույնպես կշարունակվի, քանի որ համահայկական նշանակություն ունեցող հարցեր կան:

Բացի այդ, մենք հիշում ենք Սիրիայի փորձը: Բացառված չէ, որ նման իրավիճակը նորից ինչ-որ մի տեղ կկրկնվի», - ընդգծեց նա:

Հայկակ Արշամյանը հավաստիացրեց, որ այս իմաստով աշխատելու մոտեցումների տեսանկյունից կավելանա մոնիթորինգի անցկացման ինտենսիվությունը, որպեսզի  ձեռքի տակ լինի առաջացող խնդիրների մասին տեղեկատվությունը:

Անդրադառնալով կոնկրետ ծրագրերի իրականացմանը՝ նա խոստովանեց, որ հարկավոր է բարձրացնել դրանց իրագործման արդյունավետությունը:

«Այդ նպատակով, մասնավորապես, Գյումրիում նախատեսվում է բարձրացնել կառուցվող շենքերի էներգաարդյունավետությունը, զարգացնել գործարար միջավայրը, աշխատել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ», - եզրափակեց տնօրենը:

Նշենք, որ Երեւանում հունիսի 18-ին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ