News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դիմաց այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու: Ակցիայի մասնակիցները նշել են, որ փորձելու են խոչընդոտել Վահե Գրիգորյանի ընտրվելուն: Նրանք հարցադրումներ ուղղեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Ակցիայի մասնկիցներից մեկը հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանի հորդորով բազմաթիվ ՀԿ-ներ ու փաստաբաններ կոչով դիմեցին ՀՀ նախագահին, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման եւ ընտրության հարցում կիրառվի թափանցիկ ընթացակարգով կազմակերպված գործընթաց, սակայն իր թեկնածությունն առաջադրելիս նախագահն այդ ընթացակարգը չի պահպանել:

«Արդյոք արդարացված եք համարում այն ընթացակարգը, որը մեկ տարի առաջ պնդում էիք որպես չափորոշիչ: Շարունակաբար պնդել եք իշխանության երեք ճյուղերի տարանջատման գաղափարի, ժողովրդավարական սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Այսօր, առաջադրվելով երկրի արդարադատության համակարգի կարեւորագույն պաշտոններից մեկի թեկնածու, արդյոք չե՞ք շարունակելու ուղղորդվել՝ «գործադիրը միշտ ճիշտ է»՝ Ձեզ համար ընդունելի կարգախոսով»,- ասաց նա՝ Վահե Գրիգորյանին մեղադրելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կադր լինելու մեջ:

Ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ արեցին չմտնել ոչ լեգիտիմ քաղաքական գործարքների մեջ:

«Այն պատգամավորները, որոնք կքվեարկեն Գրիգորյանի օգտին, նրանք դրանով իսկ կքվեարկեն գրպանային արդարադատություն ձեւավորելու»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ հավելելով, որ կոչ են անում ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին» բոյկոտել քվեարկությունը: Դրանով ակցիան ավարտվել է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 18-ին, քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ