News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ այն բխում է Գրիգորյանի շահերից:

Դատախազը միջնորդեց փորձագիտական հանձնաժողովին հղելով հետեւյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որեւէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում է արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի որշման հավելվածում նախատեսված պատիժը կրլեւոն խոչընդոտող ծանր հիվանդություններին։

Մեղադրող դատախազներից Հայկ Պետրոսյանն էլ ասաց, որ սրանով իրենք ցույց են տալիս եւ կրկին փաստում են, որ պետությունը, ի դեմս դատախազության, մտահոգված է յուրաքանչոյւր կալանավորված անձի առողջական վիճակով եւ պետության պոզիտիվ պարտականությունների կատարման եւ ապահովման կապակցությամբ:

«Դա եւս մեկ անգամ փաստում է, որ անհիմն է պաշտպանական կողմի այն մտահգությունները թե դատախազությունը չի հետաքրքրվում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»,- ասաց Պետրոսյանը: Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց Մանվել Գրիգորյանի ներկայության դատարանը չի կարող քննության առնել սույն միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Այսպիսով դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը, իսկ ամբաստանյալի բացակայության պատճառաբանությամբ նաև՝  դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 25–ին, ժամը 12:00–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր…
Ամերիկացին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել
75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին․․․
Հնդկաստանում ոստիկանները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ով մեղադրվում է 8 ոստիկանի սպանության մեջ
«ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի...
«Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել. ԱԻՆ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական…
Ադրբեջանում ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ֆաիք Բաղիրովը եւ Իլհար Ալիեւը ձերբակալվել են արտաքին գործերի նախարարության՝ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա․․․