News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին, ժամը 05.20-ին, ոստիկանություն է զանգահարել Արցախի փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ բակից գողություն են կատարում, գողին բռնել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ 22-ամյա երիտասարդը «Օպելի» ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Էրեբունու ոստիկանները պարզել են նաեւ, որ այս դեպքից մեկ ժամ առաջ նույն փողոցում երիտասարդը կոտրել է «Նիսան Տիդա» մակնիշի մի մեքենայի ապակին եւ սրահից գողացել հարթաշուրթ՝ պատյանով:

Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն օրը, ժամը 20.15-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էրեբունու քրեական հետախույզներն Արշակունյաց պողոտայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլին Զավարյան փողոցում կայանված մեքենայի սրահից գողացել է ձայնարկիչ: Ու ոչ միայն: Նա հայտնել է, որ Էրեբունու վարչական շրջանի տարբեր հասցեներում կայանված մեքենաներից կատարել է գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ