News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Թուրքիայի դեմ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Անկարայի ծրագրերի, հայտնում է Bloomberg-ը:

Սահմանափակող միջոցառումների առավել լուրջ փաթեթ է քննարկվում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, Պետքարտուղարության եւ ֆինանսների նախարարության միջեւ ու «վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը, որն առանց այն էլ դժվար ժամանակներ է ապրում», իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների խոսքն է փոխանցում գործակալությունը:

Նշվում է, որ առավել մեծ աջակցություն ունի 2017 թվականին ԱՄՆ ընդունած CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն՝ պատժամիջոցների սահմանման տարբերակը ընդդեմ ռուսական ընկերությունների հետ համագործակցող առանցքային պաշտպանական ձեռնարկությունների: Նախատեսվող սահմանափակումները թուրքական ձեռնարկություններին կզրկեն ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիությունից, ինչն անհնար կդարձնի Անկարայի կողմից ամերիկյան արտադրության մասերի գնումը, ինչպես նաեւ իր արտադրանքի վաճառքը Միացյալ Նահանգների տարածքում:

Bloomberg-ի աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկյան պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել հուլիսի սկզբից, երբ Թուրքիան կսկսի Ռուսաստանից ստանալ Ս-400 ԶՀՀ-ն, սակայն, ինչպես նշում է գործակալությունը, Թրամփը չի նախատեսում այս պատժամիջոցների մասին հայտարարել մինչեւ հունիսի վերջին Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացումը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հունիսի 7-ին Foreign Policy ամսագիրը հայտնել էր, որ իր հեռանալու մասին հայտարարած պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հղած նամակում իրազեկել է, որ հուլիսի 31-ին Ֆլորիդայի եւ Արիզոնայի բազաներում սովորող թուրք օդաչուների գործուղումներն անվավեր են ճանաչվելու, կդադարեցվի նաեւ նրանց հասանելիությունը բազաներին: ԱՄՆ-ն նաեւ հրաժարվել է Թուրքիայից 34 օդաչուի ընդունել, որոնք պետք է այս տարի ավելի ուշ երկիր  ժամանեին, քանի որ Վաշինգտոնը որոշել է «դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ