News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի Եգիպտոսի կառավարությունը կանգնի դատարանի առջեւ նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի մահվան համար, տեղեկացնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Ստամբուլի հանրահավաքում՝ Էրդողանն ասել է, որ Մուրսին «չի մահացել, նրան սպանել են», եւ կոչ է արել Իսլամական համագործակցություն կազմակերպությանը միջոցներ ձեռնարկել Մուրսիի մահվան առնչությամբ։ Նա ավելացրել է, որ հարցն ամսվա վերջին կբարձրացնի Ճապոնիայում G-20-ի գագաթաժողովում։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության գործով գխավոր մեղադրյալն էր։ Բանտում բուժզննման ընթացքում  Մուրսիի մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը մահացել է սրտի նոպայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ