News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

80-ամյա ամերիկացին ստիպված է վճարել իր փրկության համար, հաղորդում է Americaru-ն:   

Օհայո նահանգի Դուբլին քաղաքի բնակիչ Ջեյմս Քլարքը փորձել է 2 թոռների հետ հասնել Նյու Հեմփշիրի լեռան բարձունքը: Այս մասին հայտնում է վայրի բնության տեղի դեպարտամենտը: Սակայն լեռը բարձրանալուց անմիջապես հոտ թոռներին ասել է, որ առանց իրեն առաջ գնան: 19 եւ 14 տարեկան թոռները հասել են բարձունքին եւ այլ ճանապարհով գնացել: Երբ հասկացել են, որ իրենց պապն անհետացել է, փրկարարների են կանչել:

Քլարքին գտել են գիշերը եւ հիվանդանոց տեղափոխել: Նա այնքան է սառել, որ չի կարողացել խոսել: Փրկարարներն ասում են, որ տարեց մարդը ստիպված է վճարել իր փրկության համար, ինչպես նաեւ տուգանք վճարել թոռների եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Տուգանքի չափը կարող է կազմել մի քանի հազար դոլար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ