News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրելիս հիմք ընդունել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

Արամ Գրիգորյանի նստավայրը Երևանն է, իսկ Աշոտ Հովակիմյանինը՝ Պրահան:

Աշոտ Հովակիմյանի կենսագրությունը

Ծննդյան թիվ և վայր՝  1961թ. նոյեմբերի 16, ք․Երևան

Կրթություն՝  

1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն՝

1988-1992թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող

1992-1993թթ.  ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար

1993-1994թթ. Հունաստանի Հանրապետությունում ՀՀ  գործերի ժամանակավոր հավատարմատար,

1994-1996թթ․Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն

1998թ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

1998-1999թթ․ համատեղության կարգով, այնուհետև մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999-2006թթ.  Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2000–2006թթ. համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2000-2006թթ. համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2000–2006թթ. համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2006-2011թթ.  Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նշանակվել է 2005թ. դեկտեմբերին)

2006-2011թթ. համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2006-2011թթ.  համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2006-2011թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2008-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2008-2011թթ. Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2011-2019թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2018թ-ից Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)

2019թ. հունիսի 7-ից Խորվաթիայի և Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Խրախուսանքներ և պարգևատրումներ՝

Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով (2005թ․) և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով (2006թ․):

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015թ․)

Այլ գործունեություն՝

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Արամ Գրիգորյանի կենսագրությունը

Ծննդյան թիվ և վայր՝

1954թ. հունիսի 26, ք․ Երևան

Կրթություն՝

1971-1976թթ. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ

1976-1979թթ. Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի ասպիրանտ

Աշխատանքային գործունեություն՝

1980թ․ Օլիմպիադա-80-ի Մամլո կենտրոն, թղթակից (Մոսկվա)

1981-1985թթ.  ԽՍՀՄ հեղափոխության կենտրոնական թանգարան, կրտսեր գիտաշխատող

1985-1986թթ.  Հայաստանի Ազգագրության պետական թանգարան

1986-1988թթ.  Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչություն (Մոսկվա),  Մշակութային կենտրոնի տնօրեն

1988-1989թթ.  Վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա, ավագ խմբագիր

1989-1992թթ.  Վավերագրական ֆիլմերի «Գիտելիք» ստուդիա, գլխավոր խմբագիր

1992-1993թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության երրորդ, ապա երկրորդ քարտուղար, Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչ:

1993-1994թթ. Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

1994-1997թթ. Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր, ապա՝ գործերի հավատարմատար

1997-2007թթ. Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2000-2007թթ. Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով (նստավայրը՝ Աշխաբադ)

2004-2007թթ. Թուրքմենստանի դիվանագիտական կորպուսի դուայեն

2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության խորհրդական, ապա՝ վարչության պետի պարտականությունները կատարող

2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Աշխատակազմի քարտուղարության խորհրդական

2012-2016թթ.  Բաթումիում (Աջարիայում, Իմերեթիայում, Գուրիայում) ՀՀ գլխավոր հյուպատոս

2016թ-ից      ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության խորհրդական

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, վրացերեն, թուրքմեներեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ