News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր հյուսիսային նահանգում Լադաքհի շրջանում ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ առաջացել է աշխարհի ամենաարտասովոր տիեզերական ձգողականության երեւույթներից մեկը, հայտնում է ANI գործակալությունը:

Այս շրջանում ճանապարհորդող հազարավոր զբոսաշրջիկներ ապշահար են արտասովոր երեւույթից, որն ասես հերքում է ֆիզիկայի օրենքները, երբ ավտոմեքենաներն անջատած շարժիչով ինքնուրույն են սարով ընթանում:

Քաշմիրյան ֆենոմենը դարձել է մեծ թվով հնդիկ գիտնականների հետազոտության օբյեկտը, այդ թվում՝ Ռաջասթհանի Տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ ուսանողների, որոնք ներկայումս իրենց հետազոտությունն ավարտել են:

Բազմաթիվ տեսություններ կան որոնք փորձում են այս ֆենոմենը բացատրել: Տեղացիները հավատում են, որ ինչ-որ ժամանակ «Մագնիսական բլրին» կից ճանապարհը եղել է դրախտ տանող ուղին. նրանք, ովքեր դրան արժանանում էին, այդտեղ էին բարձրանում աստվածային ուժով, իսկ անարժանները մնում էին ստորոտում՝ ի զորու չլինելով անգամ մեկ քայլ անել:

Իսկ գիտությունը 2 վարկած է առաջադրում: Ըստ առաջինի՝ բլուրը մագնիսական ալիքներ է ճառագայթում, եւ հենց դրանք են մետաղական մեքենաները ձգում եւ օգնում ընթանալ լեռան վրայով վեր. սրա օգտին է վկայում այն փաստը, որ այս ալիքները չեն նպաստում մարդկանց բարձրանալուն:

Երկրորդ տեսության համաձայն՝ ֆենոմենը ընդամենը օպտիկական պատրանքի հետեւանք է՝ լեռներով ծածկված հորիզոնի պատճառով, այն ստիպում է, որ բլրից վայրէջքը վերելք թվա, եւ այդ դեպքում մեքենաների ինքնաբերաբար վար ընթանալը միանգամայն տրամաբանական է:

Շատ հետազոտողներ են զբաղվել այս արտասովոր երեւույթով, սակայն վերջնական ճշմարտությունը դեռեւս չի պարզվել: Հնդկական ռազմական օդանավերը Լադաքհի երկնքով թռչելիս որպես նախազգուշական միջոց ստիպված են թռիչքի ուղղությունը փոխել, որպեսզի մագնիսական ուժը չազդի սարքերի աշխատանքի վրա:

Ռաջասթհանից ուսանող ֆիզիկոսների կատարած հետազոտությունը սահմանազատել է բազմաթիվ ենթադրությունները: Մագնիսական դաշտը չափելով՝ նրանք եկել են այն եզրակացության, որ չնայած գոյություն ունի մագնիսական դաշտի անոմալիա, այն բավարար չէ մեքենաները տեղաշարժելու համար:

Օդանավերի վրա մագնիսական դաշտի ենթադրվող ազդեցությունը հետազոտողները բացատրում են այնպիսի գործոններով, որոնք ոչ մի կերպ չեն վերաբերում մագնիսական ճառագայթմանը, օրինակ՝ լեռների եղանակային պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ