News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանափոխությունից հետո ունենք 3 կարեւոր բաղադրիչների տապալում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։

«Այն, որ փոփոխությունները սպասված էին Հայաստանում, կարծում եմ՝ որեւէ մեկը չի հերքի, սակայն իշխանափոխությունն այդ փոփոխությունը չէր, դա հնարավորություն էր կատարելու փոփոխություններ։ Երեք հիմնական ուղղությամբ պետք է փոփոխություններ արվեին՝ ստեղծվեր համերաշխության մթնոլորտ, գնալ հստակ ռեֆորմների եւ ունենալ թիմ, որը կաներ այդ ռեֆորմների։ Այսօր մենք ունենք 3 կարեւոր բաղադրիչների տապալում։ Հեղափոխությունից հետո փոխվեցին կարգախոսները, փոխվեց սիրո ու համերաշխության կարգախոսը, փոխվեց քաղաքական բանավեճի կուլտուրան, ներմուծվեց գավառամտությունը, տգետ հայհոյնքները, հասարակությունը 2 մասի բաժանելու կուլտուրան, չկատարվեցին կարեւոր ռեֆորմները, չմշակվեցին նույնիսկ  ռեֆորմների տեսլականներ։ Եթե չկա տեսլական, ծրագիր, ապա մնում է մարդ դնել, մարդ հանել, մեկին բռնել, մյուսին բաց թողել, հասարակությանը դրանով զբաղեցնել»,-նշեց նա։

Էլինար Վարդանյանը շեշտում է՝ այս պայմաններում ակտիվանում են արտաքին ուժերը․ «Այս պայմաններում ակտիվանում են արտաքին ուժեր, որոնք փորձում են իշխանությանը հրամցնել  իրենց ծրագրերը։ Այսօր էլ ունենք բավականին վտանգավոր գաղափարների ներմուծում՝ անցումային արդարադատություն, վեթինգ, կուլակաթափություն։  Սա նշանակում է, որ իրական ռեֆորմները թողնելով մի կողմ գնում են վտանգավոր երեւույթների հետեւից»։

Բանախոսը մտահոգություն է հայտնում, որ գործող իշխանությունները մեկուսացել են․ «Իշխանությունները փակվել- մեկուսացել են, հանրահավաքներից ուլելույթներից անցում կատարեցին կառավարական սենյակներ եւ դահլիճներ, փակվեցին այնտեղ, մնացին իրենց միտինգային ելույթներն ու սոցցանցային ելույթները, որոնք բնականաբար լուծում չեն»։

Էլինար Վարդանյանի համոզմամբ՝  ստեղծված իրավիճակի լուծումը նոր բեւեռի ի հայտ գալն է, որը կառաջարկի գրագետ ծրագրեր․ «Լուծումը կարող է լինել նոր բեւեռի ստեղծումը։ Առաջ ընկնելով ասեմ, որ խոսքը հնի վերադարձի մասին չէ, խոսքը նորի կամ նորից էլ նոր բեւեռի մասին է, որոնք կառաջարկեն այլընտրանք, կառաջարկեն ծրագրեր, կներկայացնի գրագետ թիմ ու առաջարկներ»։

Տպել
Ամենաշատ