News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ NEWS.am–ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և տեղյակ չէ, թե ով է «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում իր կենսագրականում նման տվյալ ներառել։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական եւս լքել է կուսակցությունը։

«Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ