News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին հունիսի 21-23-ին ակնկալվող ակցիաների մասին եւ խորհուրդ տալիս խուսափել ցույցերից, հաղորդում է վրացական Առաջին ալիքը՝ հղում կատարելով դեսպանի հայտարարությանը:

«Անցյալ գիշեր Թբիլիսիի կենտրոնում ցույցերի բռնի էսկալացիայից հետո, երբ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ, այս գիշեր, եւ, հնարավոր է, հանգստյան օրերին, բողոքի ակցիաները կշարունակվեն: Բացի այդ, շաբաթվա վերջում Թբիլիսիում անհայտ վայրերում հնարավոր է անցկացվեն հանրային միջոցառումներ ԼԳԲՏ-փրայդ շաբաթի շրջանակներում: ԼԳԲՏ հանրույթի դեմ պայքարողների հակաամերիկյան հռետորության պատճառով դեսպանատունը որոշել է, որ գոյություն ունի որոշակի վտանգ, որ ամերիկացիները կարող են դառնալ արմատապես դեմ տրամադրված տարրերի թիրախը: ԱՄՆ-ի կառավարական անձնակազմին տրվել են ցուցումներ չմասնակցել որեւէ ցույցի եւ խուսափել բազմաթիվ մարդկանց հավաքի վայրերից»,-ասվում է ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Դեսպանատունը նաեւ խորհուրդ է տալիս աշխատակիցներին հետեւել տեղական ԶԼՄ-ներին եւ ցուցաբերել զգուշություն մարդաշատ վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ