News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի ոստիկանությունը փրկել է ավելի քան 1100 կնոջ Հարավային Ասիայի երկրներից, որոնք դարձել էին սեռական թրաֆիքինգի զոհ, հաղորդում է Reuters-ը:

Կանանց փրկությանն ուղղված գործողություններն անցկացվել էին Հարավային Ասիայի երկրների հետ համատեղ: Նշվում է, որ կանանց հիմնականում վաճառել էին որպես հարսնացուների: Փրկել էին նաեւ 17 երեխայի:

Նշվում է, որ Չինաստանում «ընտանիքում 1 երեխայի քաղաքականությամբ» առաջացած սեռային դիսբալանսի հետեւանքով երկրում մնացել են որդեծնության տարիքի փոքրաթիվ կանայք, իսկ տղամարդկանց թիվը գերակշռում է:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Չինաստանում աճել է կանանց հոսքը, մասնավորապես, Հարավային Ասիայի այնպիսի երկրների աղքատ ընտանիքներից, ինչպիսիք են Մյանման եւ Կամբոջան:

Ըստ Կամբոջայի տվյալների՝ 2016 թվականի դրությամբ շուրջ 7000 կին բնակվում է Չինաստանում՝ ամուսնանալով իրենց կամքին հակառակ: Այդ առնչությամբ Կամբոջան խնդրել է Պեկինին խստացնել մուտքի արտոնագրի ստացումը Կամբոջայի չամուսնացած կին քաղաքացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ