News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ից ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել են Զովունի համայնքից Դավիթաշեն տանող ճանապարհին կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ եղել են անձնագրեր, նույնականացման քարտ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական եւ այլ փաստաթղթեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենայից գողությունը հնարավոր է կատարած լինի 15-րդ թաղամասում ապրող 33-ամյա տղամարդը։

Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանական բացատրություն տվել։

Տղամարդը ներկայացրել է նաեւ պայուսակը, որի մեջ են եղել բոլոր փաստաթղթերը եւ իրերը:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ