News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ վարչապետը մոտեցավ բանվորական ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» Ընկերության տաղավարին եւ հետաքրքրվեց, թե որտեղ է հասել իրենց ճանապարհի շինարարությունը: Ընկերության ներկայացուցիչը վարչապետի ականջին ինչ-որ բան շշնջաց, ինչից հետո Փաշինյանը շրջվեց մարզպետ Չոբանյանի կողմն ու ասաց. «Դե արագացրեք, տենց չեղավ: Սա մեր հանրահայտ «Տավուշ-տեքստիլ»-ն է»:

Մարզպետը տեղեկացրեց, որ ծրագիրն արդեն սուբվենցիայի ներքո է եւ Այգեհովիտ գյուղում նոր կարի արտադրամաս է հիմնվելու:

«Տավուշ Տեքստիլի» ներկայացուցիչը նշեց, որ տարբեր մարդկանց պատճառով կես տարուց ավելի կորցրել է եւ հիմա որոշել է, որ ծրագիրը կանի ոչ թե Այգեհովիտում, այլ Պառավաքարում. «Պառավաքարում եկող տարի կսկսենք շինարարությունը»:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Էս մարդուն մի նեղացրեք, չեղավ սենց, արագ լուծեք հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ