News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում այսօր հարձակվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանման խմբի վրա, հաղորդում է «Վեստին»:

Ստանիսլավ Բեռնվալդը հարցազրույց է վերցրել տուրիստական գործակալության սեփականատերերից, երբ նրան են մոտեցել մի քանի երիտասարդներ:

Նրանք սկսել են ազգայնական կարգախոսներ  հնչեցնել եւ փորձել են ծեծել թղթակցին եւ օպերատորին: Լրագրողներին պաշտպանել է տուրիստական գործակալության սեփականատիրուհու ամուսինը: Նա ուկրաինուհի է, իսկ ամուսինը վրացի: Ի վերջո խուլիգանները փախուստի են դիմել:

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ