News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ տաղավարներից մեկի մոտ տավուշցի երիտասարդ արտադրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց փորձել իրենց արտադրած ծաղիկի տեսքով հացը:

«Էս մեր ծաղիկի տեսքով բուլկիներն են, մենք ենք կարողանում միայն էս դիզայնով ստանալ: Եթե կարելի է, խնդրած կլինեմ փորձեք»,- ասաց նա, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Բայց սա չաղացնող է: Սրա դիետիկ վերսիան չունե՞ք»:

«Դիետիկ վերսիայի մասին կմտածենք, ամբողջը կերեք, համ էլ չեք ճաշի»,- նորից առաջարկեց երիտասարդը, ապա վարչապետին փոխանցեց իրենց հացերից մեկը՝ ասելով. «Կամա, թե ակամա դուք գովազդ եք արել մեր հացը, պահանջարկը ավելացել է: Շնորհակալություն դրա համար»:

Վերջում էլ նորից առաջարկեց համտեսել գաթան՝ այս անգամ հումորով ավելացնելով.

«Գաթաները դիետիկ են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ