News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավելի քան 10 մլն Ստամբուլի բնակիչ կքվեարկի քաղաքապետի կրկնակի ընտրությունների ժամանակ, գրում է Reuters-ը:

Մարտի 31-ի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաղթել է, ինչը դարձել էր նախագահ Ռեջեփ Էրդողանի պարտությունը աճող տնտեսական խնդիրների պայմաններում:

Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության մի քանի շաբաթ տեւած բողոքարկումից հետո մայիսին Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը չեղարկել էր քվեարկության արդյունքները՝ հիմք ընդունելով խախտումենրը: Ընդդիմությունն անվանել էր այդ որոշումը որպես հեղաշրջում ժողովրդավարության դեմ:

Էրդողանը կրկնել էր արտահայտությունը, որ «ով կհաղթի Ստամբուլում, կհաղթի Թուրքիայում»: Ստամբուլում երկրորդ պարտությունը կթուլացնի մինչեւ վերջերս թվացող իշխանության երկաթե կամքը:

Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ճգնաժամում, եւ Միացյալ Նահանգները սպառնում են պատժամիջոցներով, եթե Էրդողանը ձեռք բերի ռուսական Ս-400 համակարգերը:

«Եթե քաղաքապետի թեկնածու ԺՀԿ-ի ներկայացուցիչ Իմամօղլուն կրկին հաղթի, թուրքական քաղաքականության մեջ տեղի կունենան մի շարք լուրջ փոփոխություններ»,-ասել է լրագրող Մուրատ Ետկինը: «Դա կմեկնաբանվի որպես Էրդողանի եւ ԱԶԿ-ի անկման սկիզբը»,-ասել է նա՝ նշելով, որ ինքը՝ նախագահը, անվանել է այդ քվեարկությունը «գոյատեւման հարց»:

Իմամօղլուի եւս մեկ հաղթանակը վերջնարդյունքում կարող է հանգեցնել համազգային արտահերթ ընտրությունների, կառավարությունում եւ նաեւ արտաքին քաղաքականության մեջ պոտենցիալ փոփոխությունների, հավելել է Ետկինը:

Ստամբուլում քվեարկությունը կմեկնարկի կիրակի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, եւ կավարտվի երեկոյան ժամը 5-ին:

Հարցումները ցույց են տվել, որ Իմամօղլուն պահպանում է առաջատար դիրքերը ԱԶԿ-ի իր թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի յիլդիրիմի նկատմամբ:

Թուրքիայի գործարար կենտրոն Ստամբուլի ճակատագրի վերաբերյալ անօրոշությունը եւ առավել լայն տնտեսական բարեփոխումների պոտենցիալ հետաձգումը պահպանում են ֆինանսական շուկաներում լարվածությունն ու ճգնաժամային իրավիճակը: Թուրքական լիրան արժեզրկվել է մարտին ընտրությունները չեղարկելու որոշումից հետո, ինչպես նաեւ անկել է շուրջ 10 տոկոսով մասամբ ընտրությունների ժամանակ խախտումների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ