News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կողմից հիպերձայնային հրթիռի փորձարկումները շատ ավելին են նշանակում, քան պարզապես հնդկական զենքերի տեխնոլոգիական առաջընթացը: Դա եւս մեկ քայլ է դեպի Պակիստանի հետ միջուկային պատերազմի սկիզբը, գրում է National Interest-ը:

Ճակատագրի հեգնանքով՝ հիպերձայնային տեխնոլոգիան կամ HSTDV-ը ցուցադրելու համար մեխանիզմի առաջին մեկնարկն անհաջող էր: Դա դեռ չի նշանակում, որ HSTDV-ն ունի խնդիրներ, սակայն դա այնքան էլ լավ լուր չէ հնդկական ռազմավարական միջուկային զսպման համար:

Հնդկական հիպերձայնային նախագծի առկայությունը չարագուշակ նշան է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սառը պատերազմի համար: Հիպերձայնային հրթիռները վտանգավոր են իրենց արագության պատճառով: Չնայած զենքը դեռ անհրաժեշտ է փորձարկել մարտական գործողությունների ժամանակ՝ ԱՄՆ-ի զինվորականները մտահոգված են, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հիպերձայնային զենքը կարող է տեղաշարժվել այնքան արագ, որ անհնար կլինի կանգնեցնել այն: Տակտիկական մակարդակում դա նշանակում է, որ ավիակիրներն ու ավիաբազաները կարող են ոչնչացվել հրթիռների միջոցով մեկ ակնթարթում:

Ռազմավարական մակարդակում հիպերձայնային զենքն իսկապես սարսափելի է: Հիպերձայնային հրթիռը կարող է մատակարարել միջուկային մարտագլխիկն ավելի արագ, քանի բալիստիկ հրթիռը: Սովորական մարտագլխիկով զինված հիպերձայնային հրթիռը կարող էր ոչնչացնել հակառակորդի միջուկային հրթիռներն առաջին իսկ հարվածից, սակայն առանց միջուկային զենքն օգտագործելու անհրաժեշտության:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնց բաժանում են հազարավոր կիլոմետրեր, Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ հեռավորությունը 400 մղոն է: Հնդկաստանից կամ Պակիստանից արձակված հրթիռը կարող է ոչնչացնել թիրախը հաշված րոպեների ընթացքում:

Գիտակցումը, որ Հնդկաստանն ունի հիպերձայնային զենք, կարող է ստիպել Պակիստանին զգալ փակուղու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ