News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Պաղեստինցիներին պետք չէ հանդիպումը Բահրեյնում մեր երկիրը կառուցելու համար, մեզ խաղաղություն է անհրաժեշտ, հայտարարել է Պաղեստինի ֆինանսների նախարար Շուքրի Բիշարան:

«Մեզ պետք չէ հանդիպումը Բահրեյնում մեր երկիրը կառուցելու համար, մեզ խաղաղություն է անհրաժեշտ եւ հաջորդականություն. տնտեսական վերածնունդը, որին կհետեւի խաղաղությունը, անիրական է: Դա պատրանք է», ասել է Բիշարան Կահիրեում Արաբական պետությունների լիգայի հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղ ծրագրի ճարտարապետն է, պաշտոնապես կներկայացնի այն հաջորդ շաբաթ Բահրեյնում կայանալիք համաժողովի ժամանակ: Այն կիրագործվի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների, իսրայելացների եւ տարածաշրջանում այլ սուբյեկտների միջեւ ձեռք բերվի քաղաքական որոշում:

Համաձայն ծրագրի՝ 50 մլրդ դոլարի շուրջ կեսի չափով օգնություն կուղղվի պաղեստինցիներին Արեւմտյան ափին եւ Գազայում 10 տարիների ընթացքում, իսկ մյուս կեսը կբաժանվի մյուս արաբական երկրների եւ տարածաշրջանների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ