News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գլենդելի խորհրդի անդամները միաձայն սատարել են նախկին քաղաքապետ Ֆրենք Կինտերոյի թեկնածությունը խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին փոխարինելու համար, որը վայր էր դրել լիազորությունները Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կինտերոն առաջադրվել էր որպես Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից: Խորհրդի նոր անդամն աշխատելու է մինչեւ հաջորդ տարվա մարտը, այնուհետեւ տեղի կունենան ընտրությունները, հաղորդում է Glendale News Press-ը:

Գլենդելի Խորհուրդը հրաժարվել էր ներկա պահին ընտրություններ անցկացնելուց, քանի որ քաղաքի բյուջեից կպահանջվեր լրացուցիչ 1.1 միլիոն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ