News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ոչ պատշոնական տվյալներով՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Սրամբուլի քաղաքապետի ընտրություններում: Ինչպես հաղորդում է Hurriet-ը, Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 53.72 տոկոսը, իսկ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմի օգտին՝ 45.37 տոկոսը:

Ինչպես հաղորդում է AP-ը, Յիլդիրիմը ճանաչել է պարտությունը եւ շնորհավորել մրցակցին հաղթանակի առիթով: «Շնորհավորում եմ նրան եւ մաղթում հաջողություն»,-ասել է Յիլդիրիմը: Կիրակի երեկոյան ցնծացող կողմնակիցներին դիմելիս Իմամօղլուն ասել է. «Շնորհակալություն, Ստամբուլ»:

Նշենք, որ Իմամօղլուն հաղթել էր նաեւ մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Սակայն ԱԶԿ-ը բողոքարկել էր քվեարկության արդյունքները՝ հիմք ընդունելով խախտումները: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը չեղարկել էր քվեարկության արդյունքները եւ նշանակել կրկնակի ընտրություններ հունիսի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ