News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ անցնում է թվով չորրորդ ակցիան, որի մասնակիցները բողոքում են ռուսական ագրեսիայի դեմ եւ ներկայացնում երեք քաղաքական պահանջ ամբողջ կառավարությանը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Ներկայումս ցույցի պատճառով սահմանափակվել է Շոթա Ռուստավելի պողոտայում ավտոմեքենաների երթեւեկությունը: Այսօրվա հանրահավաքին մասնակցել է գրեթե նույնքան մարդ, որքան շաբաթ կայացած ակցիային:

Ցուցարարները պահանջում են Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը՝ համարելով, որ նա պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ին ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար: Նրանք պահանջում են նաեւ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երկրի ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ մեծամասնական ընտրահամակարգի չեղարկում: Բողոքի ցույցի մասնակիցների երրորդ պահանջն ուրբաթ գիշերը ձերբակալված ցուցարարներին ազատելն է. 15 օր ժամկետով ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ:

Մասնակիցները շեշտում են, որ ցույցը կրում է խաղաղ բնույթ, եւ եթե այսօր էլ իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, նրանք մտադիր են կազմակեպել հանրահավաք վաղը եւս եւ այնքան ժամանակ, մինչեւ չկատարվեն փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ