News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ն եւ որոշ արեւմտյան երկրներ պատասխանատվություն են կրում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հակազդման հետեւանքների համար»,- ասել է Զարիֆը Թեհրանում թմրանյութերի անօրինական շրջանառության եւ դրանց չարաշահման դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում: 

Նա վկայակոչել է ՄԱԿ-ի զեկույցը, որում ասվում է, որ «այսօր Իրանը թրմանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի դրոշակակիրն է»:

Զարիֆի խոսքով՝ այդ պայքարի ընթացքում ավելի քան 8000 ոստիկան է զոհվել, 12000 մարդ հաշմանդամ է մնացել, եւ դա, նրա խոսքով, բարձր գին է, որը վճարել է Իրանը:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանի հակաթմրանյութային միջոցները չեն սահմանափակվում Իրանի սահմանով, այլ ունեն տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքները՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու Աֆղանստանի հետ հարեւանությունը, որը համարվում է աշխարհում ավանդական թմրանյութերի ամենախոշոր արտադրողը: Զարիֆը նշել է նաեւ, որ անցած տարի իրանցի ուժայիններն ավելի քան 800 տոննա օփիում են առգրավվել, որը կազմում է աշխարհում առգրավված օփիումի 80%-ը: 

Վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանն ակտիվ պայքարում է Աֆղանստանից թմրանյութերի առեւտրի դեմ՝ չնայած բարձր տնտեսական եւ մարդկային ծախսերին: Երկիրն հարյուրավոր միլիոն դոլարներ է ծախսել սահմանի պահպանության եւ եվրոպական, արաբական եւ կենտրոնասիական երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել