News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մրցույթի առաջին փուլին մասնակցել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները:

Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում` ըստ իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել