News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս։

Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել:

Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, եւ ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել եւ ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից: Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Եվ լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին:

Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ` նման ենթադրությունները կամ երեւակայությունները որեւէ ձեւ հիմնավորված չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ