News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 4-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների համաձայն ընկերությունը 2018 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝Կանոններ)  16-րդ կետը: Մասնավորապես՝ մատակարար ընկերությունը դիմումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, սակայն դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման ներկայացնելու փոխարեն տրամադրվել են միացման սխեմաներ: 

Հարկ է նշել, որ վերոնշյալ խախտումները վերաբերում են երրորդ կողմի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող նոր համակարգերի կառուցման աշխատանքներին:

Ուստի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 47.1 հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը՝ հանձնաժողովը որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին նախազգուշացնել՝ Կանոնների 16-րդ կետը խախտելու համար։

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ հնարավորություն ընձեռվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) գործող առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային հարթակի միջոցով հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող ընկերություններին՝ համապատասխան իրավակարգավորումների առկայության դեպքում, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված բոլոր տիպի հաշվետվությունները և տեղեկատվությունը հանձնաժողով ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ