News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը նախատեսված է հունիսի 28-ին, G20-ի գագաթաժողովի  առաջին նիստից հետո, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Աշխատանքային նախաճաշի ավարտից հետո մենք նախատեսել ենք զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Ուշակովը։ «Հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա նախագահների բանակցությունների գոտում, շենքերից մեկում։ Այդ շենքը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է Ուշակովը՝ խոսելով այն մասին, թե ում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան տարածքում է տեղի ունենալու առաջնորդների հանդիպումը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է քննարկել ռազմավարական կայունության հարցեր, տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի, Ուկրաինայի եւ Վենեսուելայի, ինչպես նաեւ իրանական խնդիրը, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես նախագահները կկառուցեն զրույցը։

«Կքննարկվեն իրավիճակի ընդհանուր հենքը Սիրիայում եւ համատեղ աշխատանքի հարցերը սիրիական ուղղությամբ, ահա թե ինչ կարող եմ ասել»,- տեղեկացրել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կողմերն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ ունեն ՍԱՀ-ի վերաբերյալ, որոնք առաջադրվելու են նախագահների քննարկմանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երուսաղեմում հանդիպման արդյունքների հիման վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել