News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել արու գորշ արջ։ Այս մասին գրառում է արել Yerevan zoo ֆեյսբուքյան էջը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ: Կենդանին 6 ամսական է, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է:

Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»։

Տպել
Ամենաշատ