News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը ժամանել է Ճապոնիայի Օսակա քաղաք, ուր ուրբաթ եւ շաբաթ տեղի կունենա G20 գագաթնաժողովը, սակայն այս անգամ առանց կնոջ՝ Մելանիայի, սակայն  դստեր՝ Իվանկա Թրամփի ուղեկցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդանավասանդուղքի մոտ Թրամփին ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն:

Հատկանշական է, որ Արգենտինայում G20-ի  նախորդ գագաթնաժողովին Մելանիան ուղեկցում էր ամուսնուն: Լրագրողները, որոնք մամուլի կենտրոնում հետեւում էին հեռարձակմանը անգամ մի քանի կատակներ են արել նաախագահական զույգի միջեւ հնարավոր վեճի մասին:

G20 երկրների գագաթնաժողովը կանցկացվի Օսակայում հունիսի 28-29-ը: Բացի G20 երկրներից՝  Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Կանադայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից, Հարավային Աֆրիկայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Միացյալ Թագավորությունյից, ԱՄՆ-ից, Եվրոպական Միությունից եւ Ճապոնիայից, համաժողովին մասնակցելու են Իսպանիան, Սինգապուրը, Թաիլանդը, Եգիպտոսը, Սենեգալը, Չիլին, Վիետնամը, Նիդերլանդները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ԱՀԿ-ն եւ այլն:

Սպասվում է, որ G20-ի  երկրները կքննարկեն առեւտրի եւ ներդրումների, նորարարությունների, անհավասարության, նախեւառաջ գենդերային անհավասարության, բնապահպանության եւ էներգետիկայի հարցերը:

Բացի այդ նախատեսված է երկու լրացուցիչ միջոցառումների անցկացում՝ թվային տնտեսության եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ