News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լոռու մարզպետարանից 5 մետր հեռավորության վրա գտնվող երկու հողակտորներ օտարվել են նախորդ քաղաքապետի օրոք, որոնցից մեկը պատկանում է նախկին մարզպետի տեղակալին, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդուն: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2 տարի է համայնքապետ է եւ իր աշխատած տարիների ընթացքում, եւ իր նախորդ քաղաքապետի, որը 17-18 տարի է եղել, ես հիմա ունեմ մի քանի սկսած գործընթացներ, օրինակ, քաղաքի հողերի հետ կապված, որոնք տրամադրվել են նախկին քաղաքապետի, նախկին մարզպետի, տեղակալների բարեկամներին կամ հենց իրենց:

Օրինակ, մարզպետարանից 5 մետր հեռավորության վրա գտնվող երկու հողակտորներից մեկը պատկանում է նախկին մարզպետի տեղակալին, մյուսը՝ նախկին քաղաքապետի որդուն: Մենք հիմա սկսել ենք պրոցես, որ այդ տարածքները, որոնք օտարման ենթակա չէին իմ կարծիքով, որովհետեւ գտնվում են անմիջապես քաղաքի կենտրոնում, հրապարակին կից, պետք է վերադարձվեն համայնքին»,-հայտարարեց նա:

Մարզպետը դժվարացավ նշել, թե ինչ գնով են օտարվել այդ հողատարածքները. «Ես կոնկրետ գին չեմ կարող ասել, բայց խոսքը 800 քմ տարածքների մասին է, որոնք ոչ մի նորմալ մարդու մոտ ցանկություն չէր առաջանա օտարելու այդ հողերը»:

Տպել
Ամենաշատ