News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Բացելով նիստը՝ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ընթացիկ նստաշրջանի գործունեությանն առնչվող ամփոփ տեղեկատվություն նշելով, որ 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 7 հերթական նիստ, որից 2-ը՝ արտահերթ: Շրջանառության մեջ է դրվել 120 օրինագիծ, որոնցից մինչեւ եզրափակիչ նիստն ընդունվել է 81-ը, շրջանառությունից հանվել  մեկ օրենքի նախագիծ:

Սկսելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ նիստի օրակարգերը, որին հաջորդել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի կողմից ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը  ներկայացումը:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը եւ պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Զեկուցողները հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են դրական եզրակացություններ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում բյուջեի կատարողականի վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել ԱԺ խմբակցությունները: Եզրափակիչ ելույթում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից բյուջեի կատարողականի վերաբերյալ հնչեցրած մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ:

Քվեարկությամբ՝ 26 կողմ,  4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հաստատել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում է ներկայացրել պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Նրա խոսքով՝  հաշվետու տարում գրանցվել է 482մլն դրամի անհամապատասխանություն եւ թերացում:

Խորհրդարանը քննարկել եւ երկրորդ ընթերցմամբ ընդունել է՝

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն  Գրիգորյանի ներկայացրած՝ «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» ԱՀ օրենքը (20 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ):

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգով:

Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հնչեցրած՝ ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին, բջջային կապի ալեհավաքների ճառագայթման չափմանը, Ստեփանակերտի մարզահամերգային համալիրի շահագործման ժամկետներին, բնակարանաշինությանը, փառատոնների անցկացման կարգին, Քաշաթաղի շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերին, Հին Արմենավան թաղամասի ճանապարհների վիճակին, բնակարանաշինության համար տրամադրվող պետական անհատույց աջակցությանը, կառուցված մարզադաշտերի պահպանմանը, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի այս տարվա ցուցանիշներին, փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկման նպատակով ջրաչափերի տեղադրման գործընթացի արդյունքներին, Աջափնյակ թաղամասում ավտոճանապարհների տեղորոշիչ ցուցանակների բացակայությանը, փախստականներին շինանյութերի տրամադրմանը վերաբերող հարցեր:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: Նախագծի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանը, Գագիկ բաղունցը, Ռիտա Մնացականյանը եւ Արթուր Թովմասյանը: Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին՝ պարզաբանելով համակարգի գումարների՝ դրսի կառավարիչների տնօրինման եւ գումարի՝ տեղի ենթակառուցվածքներում ներդրման այս եւ այլ հարցերը:

19 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Նիստն ընդմիջվել է մինչեւ ժամը 15:45–ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ