News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք Եղվարդում արտադրական տարածքից արտաքսված 6 ընտանիքներին լուծումներ առաջարկել ենք, իրենց փոխզիջման չեն գալիս եւ պնդում են, որ ուզում են ապրել հենց այդ տարածքներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ արդեն երկու օր է այդ ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ եւ գիշերում են այդտեղ:

Մարզպետի խոսքով, նրանք ասում են՝ ինչու պետք է այդ  տնտեսվարողն ունենա այդ տարածքները, իսկ իրենք արեւի տակ ծածկ չունենան:

«Դա հանրակացարանային շենք չի, արտադրական տարածքներ են: Մենք այս ընթացքում բազմաթիվ անգամ բանակցել ենք փոխհատուցելու, տարբեր ծրագրեր ենք առաջարկել: Այդ թվում համայնքի ղեկավարն ինքը պարտավորվել է այդ ընտանիքներին թիրախային օգնություն կհատկացնի մեր օգնությամբ: Գուցե մի մասին պետական հաստատությունները պետական բալանսից խնդրելու, համայնքային բալանս բերելու եւ բնակֆոնդի մեջ ներառելով լուծվեր, մի մասին հողակտորների կադաստրային արժեքի 50 տոկոսով հողակտորներ հատկացնել, որտեղ կկարողանային տնակ դնել:

Քանի դեռ Հայաստանում չունենք դեռ սոցիալական շինարարություն, այդպիսի ընտանիքներին բնակարանով ապահովելու որեւէ գործիքակազմ չկա: Այդպիսի ընտանիքներ Կոտայքի մարզում բազմաթիվ են, միայն այդ 6-ը չեն: Վտարվել է 6 ընտանիք, 30 ընտանքները հարակից տարածքներում ապրողներն են, որոնք վտարման ռիսկի տակ են, դրա համար են բողոքի ձայն բարձրացնում»,-ասաց ռոմանոս Պետրոսյանը:

Նա հավելեց, որ տնտեսվարողն օրինական պահանջն է ներկայացրել պետությանը՝ ստանալ իր գույքի անձեռնմխելիության վերաբերյալ երաշխիքներ. «6 ամիս ժամանակ էր տրված, եւս 6 ամիս ես ավելացրել եմ, որպեսզի այդ տարածքները լքեն, քաղաքապետի առաջադրած լուծումներին ականջալուր լինեն: Մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր լուծումներից: Մենք նույնիսկ առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձերը փոխհատուցենք, բայց նրանք պետությունից պարզապես տուն են պահանջում»:

Մարզպետը բացառեց, որ բնակիչներին ծեծելով են հանել այդ տարածքներից:

Մարզպետը տեղեկացրեց, որ «Էլիպս» ընկերությունների խումբն է տնօրինում այդ տարածքը, խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու: Մեկ տարի սպասել են:

Մեր քաղաքացիներն անդրդվելի են, երկու օր գիշերում են կառավարության շենքի առջեւ: Այդպիսի ուլտիմատումով, որ կամ մեզ տուն տվեք կամ գիշերելու ենք էստեղ, ես դա ճիշտ չեմ համարում: Այդպիսի ընտանիքներ բազմաթիվ են»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ