Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: NEWS.am-ին այս մասին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: