News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մոսկվա այցից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կլինի Նիկոսիայում: Այցի շրջանակում կլինեն հանդիպումներ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, խորհրդարանի ղեկավար Դեմետրիս Սիլուրիսի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հանդես կգա ելույթով:

Նիկոսիայում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Ծովինար Վարդանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ