News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում այսօր՝ հունիսի 29-ին տեղի է ունենում «Ավելուկի փառատոն»-ը, որի ժամանակ գործվել է աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը:

Միջոցառմանը մասնակցում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ:

Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Այս խորհրդանշական միջոցառման շրջանակում ցանկացողները մասնակցել են ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով հյուսելով այն։ Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Փառատոնի շրջանակներում նախատեսված է յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի, շրջակա համայքների և ՀՀ այլ բնակավայրերի ձեռներեցները հատուկ տաղավարներում ներկայացրել են իրենց կողմից արտադրված գյուղմթերքը:

Ավելուկի փառատոնի ընթացքում մեծ կաթսայի մեջ ավելուկ է պատրաստվել տեղի է ունեցել համտես-հյուրասիրություն: Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով:

Միջոցառումն ուղեկցվել է ուրախ ազգագրական երաժշտությամբ՝ փառատոնի հատուկ հյուրերն են Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ