News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ հսկայական զբոսաշրջային պոտենցիալը դեռ մնում է չօգտագործված։ Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սլայս» զբոսաշրջային գործակալության հիմնադիր Նանե Մաթեւոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի մասին տեղեկությունն այնքան էլ շատ չէ, եւ դա չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս որոշակի ներդրումներ են արվում, այդ թվում գովազդային ոլորտում։ Նանե Մաթեւոսյանը հավելել է, որ զբոսաշրջիկների հիմնական հոսքը Հայաստան ռուսաստանցիներն են կազմում, ինչպես նաեւ Չինաստանի, Եվրոպայի եւ Ուկրաինայի զբոսաշրջիկները։ Նա ընդգծել է, որ առայժմ վաղ է ինչ-որ եզրակացություններ անել, թե ինչպես կանդրադառնա Հայաստան ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքի վրա ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակը, սակայն որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կարող են լինել։

«Հիմնական ուղղությունները հայ զբոսաշրջիկների համար շարունակում են մնալ Եգիպտոսը, Հունաստանը եւ Վրաստանը։ Ընդ որում՝ հայ զբոսաշրջիկը, շաբաթը միջինը 500-1000 դոլար ծախսելով մեկ մարդու հաշվով, կարող է արժանի հանգիստ կազմակերպել արտասահմանում»,- ամփոփել է Նանե Մաթեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ