News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի՝ կապված նրան անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:

Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները: «Պաշտպանական կողմը դեռեւս չի սկսել ծանոթանալ, մենք սպասում ենք տուժող կողմից այս ընթացակարգի ավարտին»,- ասել է պաշտպանը:

Մոսկվայի Բասմանյան դատարանն ավելի վաղ մինչեւ հուլիսի 28-ը երկարացրել էր Խաչատրյան 3 քույրերի՝ որոշակի գործողությունների արգելքի ձեւով խափանման միջոցը:

Խաչատրյանների գործը

Քննչական կոմիտեն վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել Խաչատրյան 3 քույրերին: Նրանց մեղասագրվում է սպանություն, որը նախանական համաձայնությամբ կատարվել է մի խումբ մարդկանց կողմից (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» («ж») կետ): Ըստ մեղադրանքի ֆաբուլայի՝ երեք քույրն էլ մասնակցել են իրենց մեղսագրվող հանցագործությանը: Ընդ որում՝ մեղադրանքի մեջ քննիչը նշում է, որ քույրերի գործողությունները հրահրվել են տուժող Միխայիլ Խաչատրյանի կողմից: Գործով քննությունը դեռեւս չի ավարտվել:

Մեղադրյալների պաշտպանները անցած շաբաթ բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինին վերջնական խմբագրմամբ նրանց որպես մեղադրյալ ճանաչելու վերաբերյալ։ Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից երկար տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակում։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով, որը ներկայացնում է միջնակ քրոջ՝ Անգելինայի շահերը, որպես հիմնական վարկած «քննությունը պետք է դիտարկի անհրաժեշտ ինքնապաշտպանությունը, իսկ Միխայիլ Խաչատրյանի դեմ պետք է հետմահու քրեական գործ հարուցել»։

Քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի սպանության մեջ։ Նրա մարմինը բազմաթիվ ծակող-կտրող վերքերով հայտնաբերվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆեւյան փողոցի նրանց տանը։ Հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են մեղքը եւ բացատրել, որ թշնամական հարաբերություններ են ձեւավորվել հոր հետ, քանի որ նա երկար ժամանակ նրանց բարոյական եւ ֆիզիկական տառապանքներ է պատճառել։ Հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունն ավելի ուշ ցույց է տվել, որ Խաչատրյանն ունեցել է անձի խանգարումներ, իսկ ավագ դստեր մոտ փորձագետները հայտնաբերել են հոգեկան խանգարումներ հոր կողմից ոտնձգությունների եւ ծաղրուծանակի հողի վրա։

Անցած տարվա օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել էր նրանց։ Սեպտեմբերի 27-ին Բասմանյան դատարանը փոխել էր նրանց խափանման միջոցը՝ կալանքից դարձնելով որոշակի գործողությունների արգելք, նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զվարճասեր» գողերը Ողջի գյուղի մի տնից տարել էին 7 շիշ կոնյակ և օղի, շրջանակով մեղր ու երաժշտական կենտրոն
Հունիսի 1-ին Ամասիայի ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ…
Մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին և մեքենայում մենակ են թողել նրա մանկահասակ երեխաներին.Մելիքյան
Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած…
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել նախօրեին քրեական հեղինակություն «Ֆազ»-ի սպանության դեպքից
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով…
Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ…
Հալաբյան փողոցի կազմակերպություններից մեկում հրդեհ է բռնկվել. այն մարվել է ավելի քան մեկ ժամ անց միայն
Հունիսի 12-ին՝ ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ