News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ի օրակարգում՝ ո՛չ լիագումար նիստերին, ո՛չ հանձնաժողովների նիստերին  Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարց չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Վենետիկի հանձնաժողովի կայացրած որոշումը, որում նախատեսվում է անդրադառնալ անհրաժեշտության դեպքում Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ծանոթ եմ, այն հասանելի է նաեւ մամուլին, բայց որեւէ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ չկա»,-նշեց նա։

Վահե Գրիգորյանի նամակի մասին հարցին պատգամավորը պատասխանեց, որ նամակին ծանոթ է մամուլից, չի հասցրել մանրամասն ուսումնասիրել, որպեսզի դիրքորոշում արտահայտի։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցի առնչությամբ նշեց, որ խնդիրը քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ. «Այո, խնդիրը բավականին լուրջ է, իրենց մտահոգությունն է, կարծում եմ, նաեւ մեր մտահոգությունն է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում»:

Նա հավելեց, որ դատական հարցերը չպետք է լուծվեն քաղաքական հարթության մեջ․ «ՀՀ սահմանադրական եւ իրավաբանական միտքը բաժանվել է երկու ճամբարի, ինչը բացարձակ անընդունելի է։ Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, եւ քանի դեռ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, իսկ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում: Ես չլսեցի որեւէ սահմանադրագետի, որեւէ իրավաբանի կարծիք, որը չլինի քաղաքականացված: Եվ, այո, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը, որը, կարծում եմ, իրավասություն ուներ խոսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի անունից, ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»:

Վահե Գրիգորյանը նամակի մասին Զոհրաբյանը նշեց, որ ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ, բայց հավելեց,  որ խնդիրը պետք է լուծվի բացառապես սահմանադրական իրավունքի եւ ՀՀ Սահմանադրության շրջանակներում, եւ ոչ թե՝ քաղաքական օրվա կուրսի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ