News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հնձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ կան Հայաստանում, դրանք ունեն լուծման մեկ բանալի եւ այդ բանալին գիտելիքն է, իմացությունը, հետազոտությունը: Եվ նման համալսարանները իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ: Այդ փորձից օգտվելը մեզ համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարությանը այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության եւ աջակցության համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ որպես ռազմավարական տեսլական, պատկերացնում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն. «Այս շարքում ռուսերենն ունի կարեւոր եւ առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ իր հետ բերում է, այլեւ ՀՀ-ում ռուսերենի ընդլայնման եւ զարգացման նոր հարթակ է դառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ